Ստեփանակերտի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 31-ամյա բնակչի դին՝ խողովակից կախված
2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:
Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կարծիքներ