Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում

 Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը շաբաթ երեկոյան հեռախոսով քննարկել են պաղեստինա-իսրայելական առճակատման գոտում աճող լարվածությունը։ Այս մասին հայտնում է հրեական պետության ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նախարար Գալանտը նախարար Օսթինին տեղեկացրել է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և պաղեստինյան ահաբեկչական խմբավորումների հրթիռների մասին, որոնք միաժամանակ արձակվել են Գազայից և Լիբանանի տարածքից Իրանի աջակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում