Սունակը կհանդիպի Բայդենի հետ Հյուսիսային Իռլանդիայում ապրիլի 11-ին

Սունակը կհանդիպի Բայդենի հետ Հյուսիսային Իռլանդիայում ապրիլի 11-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Բայդենի այցը համընկնում է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում երկարամյա զինված առճակատմանը, կիրակի օրը հայտնել են Դաունինգ սթրիթ 10-ում գտնվող գրասենյակից։

«Բելֆաստի համաձայնագիրը անհավատալի պահ էր մեր երկրի պատմության մեջ: Դա հզոր և բացառիկ օրինակ էր, որ մարդիկ կարող են անել աներևակայելին և ավելի լավ ապագա ստեղծել Հյուսիսային Իռլանդիայի համար: Որպես Միացյալ Թագավորության վարչապետ իմ պարտականությունն է պահել այդ խոստումը», - ասվում է Սունակի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ բրիտանական կառավարությունը մտադիր է աշխատել Հյուսիսային Իռլանդիայում կենսամակարդակի բարելավման ուղղությամբ և նպաստել տարածաշրջանի տնտեսական աճին։

Սունակը կրկին կայցելի Բելֆաստ՝ ապրիլի 19-ին, ելույթ ունենալու Քուինսի համալսարանում Ավագ ուրբաթ համաձայնագրի կոնֆերանսում և կազմակերպելու հատուկ գալա ընթրիք՝ նշելու ստորագրման տարեդարձը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում