Բորտ-ուղեկցորդուհին բացահայտել է տոմսերը գնելիս գումար խնայելու պարզ միջոցները

Բորտ-ուղեկցորդուհին բացահայտել է տոմսերը գնելիս գումար խնայելու պարզ միջոցները

Ուկրաինացի բորտ-ուղեկցորդուհին հրապարակել է տիկտոկի իր էջում պարզ խորհուրդներ, թե ինչպես գումար խնայել ավիատոմսեր ձեռքբերելու դեպքում:

Կինը խորհուրդ է տվել սկսել որոնումներն աշխատանքային օրերին, գիշերային եւ վաղ առավոտյան ժամերին թռիչքներից: Նա պարզաբանել է, որ այդ ժամանակ գներն ավելի ցածր են:

Եւս մեկ խորհուրդ. ընտրել ուղեւորությունների համար ճկուն ամսաթվեր, որոնք թույլ են տալիս օգտվել «ցածր գների օրացույց» հնարավորությունից եւ կանխավ ձեռք բերել տոմսերը: Որքան շատ են չվերթի ազատ տեղերը, այնքան բարձր է գինը, հիշեցրել է բորտ-ուղեկցորդուհին:

«Տոմսերի լավագույն գինը ձեւավորվում է չվերթից երկու ամիս առաջ»,-նախազգուշացրել է նա:

Բորտուղեկցորդուհին նաեւ խորհուրդ է տվել ձեռք բերել տոմսերը շաբաթվա կեսին: Այսպես, երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին չվերթների գներն ավելի մատչելի են, քան հանգստյան եւ տոնական օրերին: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել երեկոյան եւ գիշերային չվերթների վրա. դրանք կարող են ավելի մատչելի լինել:

Եթե դուք մի քանի անգամ փնտրել եք տոմսեր միեւնույն ուղղությամբ, որոնման համակարգը «հիշում է» դա եւ ցույց կտա ավելի թանկարժեք տոմսերը, հավելել է բորտ-ուղեկցորդուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում