Ճապոնիան պլանավորում է G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավայում. Kyodo
Ճապոնիայի իշխանությունները, երկիր, որին հաջորդ տարի G7-ում կանցնի նախագահությունը, պլանավորում Է այդ միավորման արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավա առողջարանային քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում:
Ինչպես օգոստոսի 29-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, միջոցառումը, որը կնախորդի մայիսին Հիրոսիմայում կայանալիք գագաթնաժողովին, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկզբնապես դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվել Էր անցկացնել Նարա քաղաքում, որտեղ գտնվում են մշակութային ժառանգության հայտնի օբյեկտներ: Սակայն այդ պլաններից անվտանգության նկատառումներով հրաժարվեցին երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո:
Կարուիձավայի օգտին ընտրությունը, որտեղ Տոկիոյից կարելի Է ճեպընթաց գնացքով հասնել մեկ ժամից փոքր-ինչ ավելի ժամանակում, արվել Է տրանսպորտային մատչելիության, ինչպես նաեւ միջազգային միջոցառումների անցկացման փորձի հաշվառմամբ:
2019 թվականին այնտեղ տեղի Է ունեցել G20-ի շրջակա միջավայրի եւ Էներգետիկայի նախարարների հանդիպումը, իսկ 2016-ին՝ G7-ի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Ինչպես սպասվում Է, ԱԳՆ ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաները կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Չինաստանի ռազմական հզորության մեծացումը Խաղաղ օվկիանոսում:
G7-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումն, իր հերթին, տեղի կունենա Նիիգատայում՝ Ճապոնական ծովի ափին: G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում՝ այն երկու քաղաքներից մեկում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ԱՄՆ-ի կողմից ենթարկվեց ատոմային ռմբակոծման:
Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդ վայրում կդառնա ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք Է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ