Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին. Մանե Գևորգյան
Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց, փողոցը փակելով, պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ»,- գրել է Մանե Գևորգյանը։
Կարծիքներ