ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Կարեն Սարուխանյան

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան. Կարեն Սարուխանյան

«Իմ Քայլը» դաշինքի անդամ Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։

ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան։

#Պաշտոնական»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում