«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը կդառնա անվճար
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար՝ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։
Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարահանումների դիմաց սահմանված էր որոշակի գումարի գանձվում։
Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։
Մեկ այլ որոշմամբ՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։
Կարծիքներ