Պորտուգալիայի արտգործնախարարը հույս ունի, որ Ֆինլանդիան և Շվեդիան մինչև տարեվերջ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ
Պորտուգալիայի իշխանությունները ակնկալում են, որ Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև 2022 թվականի վերջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժոաո Գոմես Կրավինյոն։
Ապրիլի սկզբին ակտիվացան քննարկումները ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ։ Դաշինքի հիմնական անդամները պաշտպանել են այս գաղափարը։ Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է եղել անդամակցությանը։ Շվեդիան նույնպես դիտարկում է այս հնարավորությունը, իշխող Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշում կկայացնի մայիսի 15-ին:
Կարծիքներ