Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են վերակենդանացնել նորմանդական ձևաչափը
Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են վերակենդանացնել նորմանդական ձևաչափը և այն կրկին արդյունավետ դարձնել։
Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Եվրախորհրդի անդամները միակարծիք են, և մենք (Գերմանիան և Ֆրանսիան) հատկապես, պետք է պարզ լինի, որ ով խախտի այդ սահմանները [Ուկրաինայի], պետք է հաշվի առնի համապատասխան արձագանքը», - ասել է նա:
«Մեր կողմից մենք պնդեցինք, որ մտադիր ենք կրկին դարձնել այն ակտիվ և արդյունավետ ձևաչափը, որը գոյություն ունի և որի հետ այնքան կապված են Գերմանիան և Ֆրանսիան, այն է՝ Նորմանդական ձևաչափը», - ասել է Շոլցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հետևել փաստաթղթում ամրագրված սկզբունքներին։«»
Կարծիքներ