Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Հունվարի 11-ին՝ ժամը 21։37-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կարծիքներ