Ավստրիայի կանցլերը կոչ է արել Ռուսաստանին Ուկրաինայում հումանիտար միջանցք բացել խաղաղ բնակիչների համար
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը կոչ է արել Ռուսաստանին հումանիտար միջանցքներ բացել Ուկրաինայում բախումների գոտիներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կանցլերը նշել է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել «միակողմանիորեն», և դրա հետևանքով տուժում են մարդիկ:
Ավելի վաղ Ավստրիայում ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան բողոք էին հայտնել Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների առնչությամբ:
Կարծիքներ