Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից
Լեհաստանը Ֆինլանդիայից, Գերմանիայից և Հունաստանից սահմանապահներ և ոստիկաններ ներգրավելու հույս ունի ՝ օգնելու պարեկություն իրականացնել Բելառուսի հետ սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ դեպի Եվրոպա միգրացիոն ճնշումների հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին:
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և դրանք երկրներ են, որոնք շատ փորձառու են սահմանների պաշտպանության հարցում: Հատկապես, օրինակ, հունական փորձը կարող է շատ օգտակար լինել»,- ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան:
ԵՄ սահմանային Frontex գործակալությունը հայտնել էր, որ 2024 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում այն մարդկանց թիվը, ովքեր փորձել են ԵՄ մուտք գործել ԵՄ արևելյան սահմանով, գրեթե կրկնապատկվել է:
Լեհաստանի և Ֆինլանդիայի պաշտոնյաները վերջին ամիսներին զգուշացրել են, որ այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են անցնել Բելառուսի կամ Ռուսաստանի տարածքով, մոտ ապագայում կարող է զգալիորեն աճել:
Կարծիքներ