Մահացել է ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Գրադսկին
72 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ և կոմպոզիտոր, ռուսական ռոքի հիմնադիրներից Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին գրում է BBC-ն։
Նախօրեին Գրադսկին ինսուլտի կասկածանքով ընդունվել է Մոսկվայի հիվանդանոց և գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Հաղորդվել է նաև, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է սեպտեմբերին կորոնավիրուսով վարակվելուց հետո։
1976 թվականին Գրադսկին առաջին անգամ կատարեց «Ինչքան երիտասարդ էինք» երգը, որը գրվել էր կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի և բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի կողմից։ Նրա կատարմամբ ստեղծագործությունն արժանացել է «Երգ-77» փառատոնի մրցանակին ու դարձել նրա կատարած ամենասիրված երգերից մեկը։
Կարծիքներ