Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Այդ մասին ասված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում արված հրապարակման մեջ:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 664-ի, զոհերի թիվը՝ երեքի:
Կարծիքներ