Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր
Իսրայելի իշխանություններն արգելել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր՝ Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո նրա հայտարարությունների պատճառով։
Իսրայելը Գուտերեշին ևս մեկ անգամ մեղադրել է հակաիսրայելական քաղաքականության մեջ։
Իրանի հրթիռային հարձակումից հետո Գուտերեշը X-ի իր միկրոբլոկում երեք կարճ նախադասությունից բաղկացած գրառում է արել՝ հետևյալ բովանդակությամբ
«Ես դատապարտում եմ հակամարտության ընդլայնումը Մերձավոր Արևելքում, որտեղ էսկալացիան հաջորդում է էսկալացիային։ Սա պետք է դադարեցվի: Մեզ անշուշտ հրադադար է պետք»:
Իսրայելցի քաղաքական գործիչները զայրացած են արձագանքել այն փաստին, որ Գուտերեշն ուղղակիորեն չի հիշատակել Իսրայելը կամ չի դատապարտել Իրանի կողմից իր տարածքի գնդակոծումը։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Գուտերեշին անվանել է «հակաիսրայելական գլխավոր քարտուղար, ով աջակցում է ահաբեկիչներին»։ Նա Իսրայելում պերսոնա նոն գրատա է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
«Յուրաքանչյուր ոք, ով չի կարողանում միանշանակ դատապարտել Իրանի սարսափելի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հող: Իսրայելը կշարունակի պաշտպանել իր քաղաքացիներին և պահպանել իր ազգային արժանապատվությունը»,- հայտարարել է նա:
Կարծիքներ