Հավայիում տարահանում են հայտարարել ամբարտակի ճեղքման սպառնալիքի պատճառով
Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրեւնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով: «Բոլորին, ովքեր գտնվում են Հայկուի շրջանում Կաուպակալուա ամբարտակի հոսանքից ցած, կարգադրված Է տարահանվել»,- նշված Է նահանգի արտակարգ իրվիճակների դեմ պայքարի գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նրա կայքում: Նշվում Է, որ բացված են մի քանի տարահանման կենտրոններ:
Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով տեղի օդերեւութաբանական ծառայությունը, ամբարատակի փլուզումը կհանգեցնի «մարդկանց կյանքի համար վտանգավոր հեղեղումների եւ սեփականության զգալի վնասի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ