Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում շչակ է գործարկվելու

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում hունիսի 13-ին, ժամը 12։00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ