«ՆԱՏՕ-ն ամրապնդել է հավաքական անվտանգությունը»․ Ստոլտենբերգ
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության գործողությունների՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդել է հավաքական անվտանգությունը և հավատարիմ է մնում Ռուսաստանի նկատմամբ իր մոտեցմանը՝ համատեղելով զսպման և երկխոսության ազատության մեխանիզմները։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՆԱՏՕ–ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների երկօրյա նիստից հետո գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությանը։
«Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ամրապնդել է հավաքական անվտանգությունը: Մենք առաջ ենք անցել հիբրիդային և կիբերպաշտպանության ոլորտում ... Մենք նաև կշարունակենք աշխատել ԵՄ-ի և մեր գործընկերների հետ` համոզվելու համար, որ միասին ենք պատասխանելու Ռուսաստանի գործողություններին: Դաշնակիցները համաձայն են, որ մենք պետք է շարունակենք հետևել և համատեղել զսպման և պաշտպանության հայեցակարգերը», - ասել է նա:
Ստոլտենբերգը նաև հավելել է, որ դաշնակիցները շարունակում են հավատարիմ մնալ զենքի վերահսկողության ուժեղացման քաղաքականությանը։
Կարծիքներ