Ողբերգական դեպք Արմավիրում. եզդիների սրբավայրի տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել
Երեկ՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 12:20-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ըստ աղբյուրի, պարզվել է որ Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 63-ամյա Շիրին Ս.-ի ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ