«Աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 15 քաղաքացի. ՀՎԿԱԿ
Նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքի էջում:
«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում: Ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է կենսանմուշի, սննդամթերքի և խմելու ջրի նմուշառում: Ներկա պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ