«Մենք ՆԱՏՕ-ին չենք ասում՝ զբաղվեք ձեր գործերով, ասում ենք՝ ավելին արեք». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարություններին, որ Եվրոպային առաջարկել է ստեղծել անկախ պաշտպանական ուժեր, ինչը վկայում Է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության թուլացման մասին։
Պետքարտուղարը հերքել է նման մտահոգությունները՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն սպառնալիքի տակ չէ, բայց եվրոպացի դաշնակիցները պետք է ավելին անեն:
«Միակ բանը, որ ՆԱՏՕ – ն վտանգի տակ է դնում, այն փաստն է, որ մենք ունենք ՆԱՏՕ – ի դաշնակիցներ, որոնք գրեթե չունեն զինված ուժեր կամ որոնց զինված ուժերն այնքան էլ մարտունակ չեն, քանի որ նրանք 40 տարի անցկացրել են՝ առանց դրա վրա որևէ գումար ծախսելու», – ասել է Ռուբիոն:
«Մենք չենք ասում՝ զբաղվեք ձեր գործերով։ Մենք ասում ենք՝ ավելին արեք։ Դա նրանց մայրցամաքն է, չէ՞: Ինչո՞ւ է սխալ, երբ ԱՄՆ-ն խնդրում է եվրոպական հարուստ երկրներին՝ ավելի շատ գումար ներդնել իրենց ազգային անվտանգության մեջ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կարծիքներ