Բայդենի հաղթանակից հետո Ջիմ Բրայդենստայնը մտադիր է լքել NASA-ն
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը հայտարարել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը, նույնիսկ եթե երկրի նոր նախագահ Ջո Բայդենը խնդրի իրեն մնալ նոր վարչակազմում, հաղորդում է Gazeta-ն:
«Նրանց պետք է մեկը, ով սերտ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների նախագահի հետ... մեկը, ում վարչակազմը վստահում է ... ներառյալ` Վարչաբյուջետային վարչությունը, Ազգային տիեզերական խորհուրդը, Ազգային անվտանգության խորհուրդը: Կարծում եմ, որ ես դրա համար հարմար չեմ նոր վարչակազմում»,- պաշտոնյային մեջբերել է Aviation Week պարբերականը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են դեմոկրատ Ջո Բայդենը եւ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` ABC News-ը, FOX News-ը, CNN-ը, AP-ն եւ NBC-ն, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին:
Կարծիքներ