Իրանը երբեք չի մոռանա Սուլեյմանիի մահը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին․ Խամենեի
Իրանը երբեք չի մոռանա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին: Այս մասին Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Կադխիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr-ը:
«Իրանը երբեք չի ունեցել եւ չի ունենա իրաքյան գործերին միջամտելու որեւէ մտադրություն: Իրանը ցանկանում է տեսնել անկախ Իրաք՝ իր տարածքային ամբողջականությամբ եւ ներքին միասնականությամբ»,- ասել է նա: «Իրանը միանշանակ դեմ է այն ամենին, ինչը թուլացնում է Իրաքին: Իրաքի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մեր տեսակետի հակառակն է, քանի որ ԱՄՆ-ը թշնամի է եւ դեմ է իրաքյան անկախ, ուժեղ կառավարությանը, որն ընտրվում է ժողովրդական քվեարկությամբ»:
Կարծիքներ