Հնագետները հայտնաբերել են Եգիպտոսում աշխարհի ամենահին գարեջրի գործարանը
Ամերիկացիներն ու եգիպտացի հնագետները հայտնաբերել են շինություն, որը, հավանաբար, ամենահին գարեջրի գործարանն է Եգիպտոսում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Եգիպտոսի Հնությունների ծառայության գլխավոր քարտուղար Մոստաֆա Վազիրիին:
Վազիրիի խոսքով՝ գործարանը հայտնաբերվել է Աբիդոսում՝ հին քաղաքում, որը տեղակայված է անապատում՝ Նեղոսի արեւմտյան մասում՝ Կահիրեից 450 կմ հեռավորության վրա:
Նա հայտնել է, որ գարեջրի գործարանը կառուցվել է Նարմեր փարավոնի օրոք մ.թ.ա. 3150-2613 թվականներին:
Հնագետները հայտնաբերել են ութ հսկայական բաժին, որոնցից յուրաքանչյուրն ունի 20 մետր երկարություն եւ 2.5 մետր լայնություն:
Նախագծի ղեկավարները Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի ինստիտուտից դոկտոր Մեթյու Ադամսն է եւ Պրիսթոնի համալսարանից հինեգիպտական արվեստի պատմության եւ հնագիտության ամբիոնի դոցենտ Դեբորա Վիշակն է:
Ադամսը հայտնել է, որ գործարանն, ըստ ամենայնի, կառուցվել է այդ շրջանում գինով թագավորական ծիսակարգերն ապահովելու համար՝ հաշվի առնելով, որ հրագետները հայտնաբերել են գարեջրի օգտագործման ապացույցներ հին եգիպտացիների զոհաբերությունների ժամանակ:
Կարծիքներ