Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլում հույն ուղղափառ գերեզմանատան պղծումը
Հունաստանի ԱԳՆ-ն կտրականապես դատապարտել է Ստամբուլում հույների ուղղափառ գերեզմանատան պղծումը եւ թուրքական իշխանություններից պահանջել համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հունական « Մակեդոնիա» թերթը հայտնում է, որ օգոստոսի 23-ին վանդալները պղծել են «Ագիոս Էլեֆթերիոս» հույն ուղղափառ գերեզմանատունը Ստամբուլի Թաթավլա համայնքում, պատմական գերեզմանատուն, որը 1865 թվականից ծառայում է այդ տարածքում ուղղափառ համայնքին: Գերեզմանատան աշխատակիցները ցանկապատի ճեղքվածք են հայտնաբերել, գերեզմաններ են վնասվել, փոսեր են փորել։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, անմիջապես ծանուցվել են ոստիկանական ուժերը, որոնք արձանագրել են վնասը և հավաքել ապացույցներ։
Կարծիքներ