Օլիմպիադա. Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Անգլիային

Օլիմպիադա. Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Անգլիային

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց Անգլիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5-0,5 հաշվով: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Նախորդ 5 տուրերում  ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում