Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթող ճանաչված հայկական ընկերությունների ցանկը: Նախարարությունն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայկական այս ընկերությունները. . Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook , Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։
Ներկայացված ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի' Հայաստանում և արտերկրում։
Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:
Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։
Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»,- գրել է Արշակյանը:
Կարծիքներ