Պայծառակերպության տոնին Գանձասարում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցվի
Հուլիսի 24-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանքում ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից՝ բոլորին հրավիրելով հաղորդակից լինելու Սուրբ Խորհրդին և միասնաբար տոնախմբելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
Հուլիսի 24-ին նախատեսվող Պատարագը կմեկնարկի ժամը 10։30-ին։
Կարծիքներ