Ռուբլին շարունակում է կտրուկ «գահավիժել». նվազել են բոլոր փոխարժեքները
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ:
Ըստ այդմ՝ ապրիլի 14-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է՝ վերջին 4 օրում 388.24 դրամից իջնելով մինչև 385-386 դրամ:
Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է, այն վաճառվում է նվազագույն 415-416-ից մինչև առավելագույն 421 դրամով:
Վերջին 4 օրում առավել կտրուկ «գահավիժել» է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ապրիլի 14-ին վաճառվելով նվազագույն 4,50-ից առավելագույն 4,71 դրամ փոխարժեքով:
Բրիտանական ֆունտն էլ վերջին տվյալների համաձայն վաճառվում է 445-475 դրամ արժեքով:
Կարծիքներ