Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան. Էրդողան

Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան. Էրդողան

Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք հանդիպումն օգուտ կբերի բանակցային գործընթացին։ ՏԱՍՍ–ը հայտնում է, որ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը շատ է մտահոգում և տխրեցնում Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի ընկերն ու հարևանն է։

Էրդողանը ՌԴ և Ուկրաինայի պատվիրակություններին դիմելիս կոչ է արել հրադադար հաստատել։ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների աշխատանքը հեշտացնելու համար։

«Եկել է ժամանակը, որ ռուս–ուկրաինական բանակցություններն արդյունք ունենան։ Մենք հավատում ենք, որ արդար աշխարհում պարտվողներ չեն լինի, կողմերը պետք է կանգնեցնեն այդ ողբերգությունը։ Բոլորը շահագրգռված են, որ հրադադարի ռեժիմը հնարավորինս շուտ հաստատվի։ Մենք կարծում ենք, որ մտել ենք մի շրջան, երբ բանակցություններից պետք է կոնկրետ արդյունքներ ստանանք։ Աշխարհը ձեզնից լավ նորություններ է սպասում։ Մենք պատրաստ ենք ցանկացած ներդրման, ինչը կհեշտացնի ձեր աշխատանքը»,– ասել է Էրդողանը և ավելացրել, որ Անկարան պատրաստ է կազմակերպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում