ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
Այսօր Երևան Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ը:
Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվելու են:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Կարծիքներ