Իռլանդիան մինչեւ ապրիլ երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը
Իռլանդիան մինչեւ ապրիլ երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միքալ Մարտինը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մենք ակնկալում ենք ուժգնացված սահմանափակող միջոցների պահպանում մինչեւ Զատիկը»,-ասել է նա RTE-ի եթերում:
Համաձայն Worldometers վիճակագրական կայքի տվյալների՝ Իռլանդիայում պանդեմիայի ողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 205 հազար դեպք, ավելի քան 3 հազար մարդ մահացել է:
Կարծիքներ