Կոլումբիայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին հրահանգել են լքել երկիրը
Կոլումբիայի իշխանությունները Վենեսուելայի ընդդիմության նախկին առաջնորդ Խուան Գուայդոյին, ով անօրինական մուտք է գործել երկիր, կարգադրել է լքել այն։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել Է El Tiempo թերթը ՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ Գուայդոյին արգելել են հրապարակային հայտարարություններ անել նաեւ Կոլումբիայում։ Սպասվում է, որ նա Բոգոտայից թռչելու է ԱՄՆ։
Երկուշաբթի ավելի վաղ Գուայդոն ասել էր, որ լքել է Վենեսուելայի տարածքը և գտնվում է Կոլումբիայում։ Նրա խոսքով, ինքը ժամանել է Բոգոտայում անցկացվող համաժողովի կապակցությամբ, որը նվիրված է Բոլիվարյան Հանրապետությունում քաղաքական ճգնաժամին և մտադիր է հանդիպումներ խնդրել ներկա միջազգային պատվիրակությունների հետ։ Դրանից հետո Կոլումբիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բոգոտան քաղաքական գործչին չի հրավիրել հանդիպման և չի ակնկալում նրա մասնակցությունը։ Գերատեսչության ղեկավար Ալվարո Լեյվան հաստատել է, որ Գուայդոն երկիր է մտել «անպատշաճ կերպով»։
Կարծիքներ