Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում լուծում պահանջող հարցեր չկան. Ալիև
Հարցեր, որոնք լուծում են պահանջում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, պարզապես չկան, և արդեն բավական ժամանակ է։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սկզբունքորեն, նույնիսկ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից առաջ բոլոր հարցերն իրենք ՌԴ-ի հետ լուծել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հաշվառման հիման վրա:
«Վերջին շրջանում հանդիպումների ինտենսիվությունը մեծացել է, և դրա անհրաժեշտությունը մեծ է։ Մենք հանդիպումներ ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինչպես ապրիլին, այնպես էլ Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառման շրջանակում բառացիորեն այս ամսվա սկզբին։ Եվ, վստահաբար, մինչև տարեվերջ շատ թեմաներով ավելի շատ հանդիպումներ կլինեն»,- հավելել է պետության ղեկավարը։
Կարծիքներ