Պետգույքի կոմիտեի պարզաբանումը որոշ պետական կազմակերպությունների՝ ոչ պետական սեփականության տարածք զբաղեցնելու վերաբերյալ

Պետգույքի կոմիտեի պարզաբանումը որոշ պետական կազմակերպությունների՝ ոչ պետական սեփականության տարածք զբաղեցնելու վերաբերյալ

Ի պատասխան վերջին օրերին մամուլում տարածված որոշ հրապարակումների, որոնք վերաբերում են պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ զբաղեցնելու հարցին, Պետական գույքի կառավարման կոմիտեն հետևյալ պարզաբանումն է ներկայացրել.


«ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն քաջատեղյակ է առկա խնդիրներին, որոնք հաճախ պայմանավորված են մի կողմից կոմիտեի հաշվեկշռում գտնվող տարածքների տեղակայման անհարմարություններով, մյուս կողմից՝ դրանց երբեմն ոչ բարենպաստ վիճակում գտնվելու հանգամանքով։

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված՝ պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքները՝ պետության սեփականություն համարվող տարածքներով փոխարինելու դրույթով և նպատակ ունենալով բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, ներկայումս իրականացնում է նմանատիպ դեպքերին վերաբերող համալիր վերլուծություն, որի արդյունքում  պետական կառավարման համակարգի մարմինների կողմից վարձակալության հիմունքներով օգտագործվող տարածքները հնարավորության դեպքում կփոխարինվեն կոմիտեի հաշվեկշռում գտնվող այլ տարածքներով։


Արդյունքների մասին Պետական գույքի կառավարման կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում