Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից:

Հարկ վճարողները հնարավորություն ունեն անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում իրենց լիազորությունների շրջանակներում դիտել ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ և այլ փաստաթղթեր: 

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվել մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի, հանձնաժողովի որոշումների տեղադրված լինելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում