Ֆրանսիան և Ռուսաստանը կաջակցեն Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին

Ֆրանսիան և Ռուսաստանը կաջակցեն Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս մասին չորեքշաբթի օրը Ելիսեյան պալատում երկու պետությունների ղեկավարների զրույցից հետո հայտարարվել է։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցը քննարկելիս Ֆրանսիայի պետության ղեկավարը և նախագահ Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ջանքերը՝ ուղղված վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հումանիտար ոլորտում»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հաստատել են իրենց համաձայնությունը՝ օգտագործել իրենց լիազորությունները՝ հնարավորինս շուտ նման միջոցներ ձեռնարկելու համար, հավելել են Ելիսեյան պալատում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում