Այսօր Արցախի հերոս Պետոյի հիշատակի օրն է, ով ուղիղ 27 տարի առաջ ընկավ Քարվաճառում. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով: Տկար ու անհույս է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով... Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են եզակիները, քանզի հերոսանալ, լոկ չի նշանակում սխրագործել...
Հերոսանալ, նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակներ բերելուց, նաև սերունդներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ապրել ու հարկ եղած դեպքում հանուն մարտընկերոջ մարտիրոսվել...
Հ.գ.- Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) հիշատակի օրն է... Նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում... Այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք 2020թ. նոյեմբերի 25-ին»:
Կարծիքներ