Թուրքիայից զինյալներ տեղափոխելու լուրը հուսով եմ իրական չէ․ Մայք Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ սիրիացի իսլամիստներին թուրքական Գազիանթեպ քաղաքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերելու մասին լուրերը կհերքվեն: Պետքարտուղարն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Հուսով եմ՝ դա այդպես չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են սիրիացի գրոհայիններին Սիրիայից Լիբիա տանում: Դա բազմապատկեց անկայունությունը, էլ ավելի շատ անհանգստություններ և հակամարտություններ առաջացրեց, ավելի շատ մարտերի հանգեցրեց: Կարծում եմ՝ դա նույնը կանի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և դրա շուրջ: Հուսով եմ, այս տեղեկություններն իրական չեն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Կարծիքներ