Առգրավվել է 5153 հատ «սիգ» տեսակի ձուկ, Սեւանա լճից դուրս է բերվել ձկնորսական 22 ցանց

Առգրավվել է 5153 հատ «սիգ» տեսակի ձուկ, Սեւանա լճից դուրս է բերվել ձկնորսական 22 ցանց

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ, հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը եւ հնգակողմ միջոցառումների ծրագիրը՝ կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր եւ 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սեւանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սեւանա լճի ափամերձ եւ ջրային հայելու տարածքից, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «սիգ» տեսակի ձուկ:

Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց:

Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ:

Առգրավված ձկները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի Հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում