Լոռու մարզում 2022 թ. առաջին երեխան լույս աշխարհ է եկել Ամանորի գիշերը

Լոռու մարզում 2022 թ. առաջին երեխան լույս աշխարհ է եկել Ամանորի գիշերը

Լոռու մարզում 2022 թվականի առաջին տասնօրյակում ծնվել է 65 երեխա՝ 30 աղջիկ, 35 տղա։ Նոր տարում առաջին երեխան լույս աշխարհ է եկել Վանաձորի ԲԿ-ում հունվարի 1-ին՝ ժամը 01։50-ին։

 

Ամփոփելով նախորդ տարին՝ նշենք, որ 2021 թվականին Լոռու մարզում ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ծնվել է 2078 երեխա՝ 1098 տղա և 980 աղջիկ: Մասնավորապես, Վանաձորի ԲԿ-ում ծնվել է 1455 երեխա՝ 694 աղջիկ, 761 տղա, Ալավերդու ծննդատանը՝ 213 երեխա՝ 99 աղջիկ, 114 տղա, Ստեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 232 երեխա՝ 105 աղջիկ, 127 տղա, Տաշիրի ԲԿ-ում՝ 161 երեխա՝ 75 աղջիկ, 86 տղա, Սպիտակի ԲԿ-ում՝ 18 երեխա՝ 7 աղջիկ, 11 տղա (ԲԿ-ն ապրիլ ամսից վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային բաժանմունք)։

 

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին մարզի բժշկական հաստատություններում ծնվել է 2091 երեխա․ Վանաձորի ԲԿ-ում ծնվել է 1448 երեխա, Ալավերդու ծննդատանը՝ 240 երեխա, Ստեփանավանի ԲԿ-ում՝ 213, Տաշիրի ԲԿ-ում՝ 190 երեխա, Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 99 երեխա (ԲԿ-ն 2020 թվականի ընթացքում պարբերաբար իրականացրել է կորոնավիրուսի դեմ բուժում)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում