Ռուսաստանցիներին նախազգուշացրել են հացամթերքի հնարավոր թանկացման մասին
Ռուսական ձեռնարկությունները դժգոհում են Եվրասիական տնտեսական միության հացաբուլկեղենի արդյունաբերության ձեռնարկությունների համար մշակված միջպետական ստանդարտից՝ ԳՕՍՏ-ից, և զգուշացրել են հացի գնի հնարավոր աճի մասին։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Ռուսաստանի հացթուխների միության հայտարարությամբ, հաստատված նոր կանոնների պատճառով արտադրողների ֆինանսական բեռը կարող է աճել 22 միլիարդ ռուբլով, ինչն, անշուշտ, կանդրադառնա արտադրանքի գնի վրա:
Միությունում նշել են, որ նոր ԳՕՍՏ-ում «հացաբուլկեղեն» տերմինը լայնորեն մեկնաբանվում է որպես «արտադրանք, որը ներառում է հացաբուլկեղեն, հացաբուլկեղենի կիսաֆաբրիկատներ, հացամթերքներ և հացամթերային կիսաֆաբրիկատներ»: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքում այդպիսի սահմանում չկա։
Միությունը մտավախություն ունեն, որ այդ պատճառով հացթուխները կարող են կորցնել 10 տոկոս արտոնյալ ԱԱՀ: Կազմակերպության նախագահ Ալեքսեյ Լյալինը վստահ է, որ նոր ԳՕՍՏ-ը կազդի հացի գների բարձրացման վրա:
Կարծիքներ