Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտ
Ուկրաինացի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզում՝ Ղրիմից ոչ հեռու, ուրբաթ օրը հաղորդել է ուկրաինական «Սուսպիլնե» հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությանը:
Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան և Արևմուտքի շատ երկրներ առաջվա պես Ղրիմը համարում են իրենց, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:
Կարծիքներ