Ռուսաստանն արտաքին պարտքը կվճարի ռուբլով

Ռուսաստանն արտաքին պարտքը կվճարի ռուբլով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտարժութային պարտքի գծով պարտավորությունների կատարման նոր ժամանակավոր ընթացակարգ մտցնելու մասին։ Վճարումը կկատարվի ռուբլով:

Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որի նկատմամբ նախկինում պատժամիջոցներ էին սահմանվել, օտարերկրյա դեպոզիտարիաների անունով «Ի» ռուբլով հաշիվներ կբացի ռուսական եվրապարտատոմսերի սեփականատերերին վճարումների համար։ Գումարի որոշման կարգը կսահմանի Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը  

Հունիսի սկզբին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել  Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ: Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան իրավիճակը որակել է որպես արտակարգ իրավիճակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում