Իսրայելը Եգիպտոսից օգնություն է խնդրել գերեվարված քաղաքացիներին ազատելու համար

Իսրայելը Եգիպտոսից օգնություն է խնդրել գերեվարված քաղաքացիներին ազատելու համար

Իսրայելի իշխանությունները Եգիպտոսին խնդրել են հանդես գալ որպես միջնորդ և օգնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու հարցում։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անանուն պաշտոնյաներին։

Հրատարակության տվյալներով՝ դեռ հստակ չէ, թե Գազայի հատվածում Իսրայելի քանի քաղաքացի կա գերության մեջ։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը և Եգիպտոսի դեսպանատան աղբյուրները թերթին հայտնել են, որ իրենք կորցրել են կապը որոշ զինյալների հետ, ովքեր գերության մեջ են պահում իսրայելցիներին։ Քաղաքացիները նաև օգնել են գրոհայիններին գրավել խաղաղ բնակիչներին, ուստի դժվար է հստակ որոշել, թե քանի մարդ է գերի ընկել, նշում է թերթը։

Եգիպտոսի իշխանություններն արդեն տարբեր ուղիներով կապ են հաստատել Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ շարժման հետ՝ իրավիճակը գնահատելու և հանգստության կոչեր անելու համար, նշել են հրատարակության զրուցակիցները։ Մինչ այժմ Եգիպտոսի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ Իսրայելը պնդում է, որ նախքան հրադադարի համաձայնությունը, անհրաժեշտ է պատասխանել զինյալների հարձակումներին, նշում է թերթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում