ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 17-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է  դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում