Հայկական Picsart ընկերությունը հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին
Հայկական Picsart ընկերությունն այսօր հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Ընկերության արժեքը գնահատվել է ավելի քան $1 մլրդ ԱՄՆ դոլար։
Սա շատ մեծ ձեռքբերում է հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի և Հայաստանի համար` բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին։
Շնորհավորում և նորանոր հաջողություններ եմ մաղթում Picsart ընկերությանը և տաղանդավոր թիմին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Կարծիքներ