Նիդերլանդների վարչապետը կարևորել է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը

Նիդերլանդների վարչապետը կարևորել  է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը

Ուկրաինային տրամադրվող միջազգային ռազմական օգնության համակարգումը  կարևոր նշանակություն կունենա առաջիկա ամիսներին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 16-ին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ԱՄՆ այցից առաջ:

Նա պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ հունվարի 17-ին: Այցի ընթացքում Ռյուտեն նախատեսում է հանդիպել  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր:

«Պատրաստվելով Վաշինգտոն այցին՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Դնեպրում բազմաբնակարան շենքի վրա կատարված սարսափելի հարձակումը ցույց է տալիս, թե ինչու չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հաղթել պատերազմում: Միջազգային ռազմական օգնության համակարգումը կշարունակի կարևոր մնալ առաջիկա ամիսներին»,- գրել է Ռյուտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում