Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում ակտիվ ընթացքի մեջ են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին ասված է ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Ճանապարհահատվածի նորոգումը շուտով կավարտվի։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև առկա երեք կամուրջների մասնակի նորոգման, խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ